Միհրան Պողոսյանը դիմում է ընդդիմադիր քաղաքական ուժերին

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի հայտարարությունը. «Կուսակցությունը՝ ի դեմս նախագահ Միհրան Պողոսյանի, խորապես գիտակցելով իր քաղաքական և բարոյական պատասխանատվությունը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության ապագայի հանդեպ, ինչպես նաև սատար կանգնելով հայոց պետականության պահպանմանն ու զարգացմանը, հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները,
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է․ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայնության են գալիս հետևյալ սկզբունքի շուրջ․
• Եթե որևէ ընդդիմադիր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ընտրությունների արդյունքում հավաքում է 50 տոկոսից պակաս քվեներ, սակայն մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերից առավել, ապա մյուս ընդդիմադիր կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները պարտավորվում են ապահովել այդ ուժի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) օգտին անհրաժեշտ քվեների համախմբում՝ որպեսզի կանխվի գործող իշխանության վերարտադրությունը և ապահովվի քաղաքական փոփոխություն։
• Եթե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ կամ դաշինք հաղթահարում է 50 տոկոսի շեմը, ապա սույն հռչակագիրը դադարում է գործել, և քաղաքական միավորները գործում են ինքնուրույն հիմքով։
Սույն հռչակագիրը չի ենթադրում կոալիցիայի ձևավորում, այլ ուղղված է ընտրական փուլում ընդդիմադիր ուժերի քվեային համախմբմանը՝ ժողովրդավարական գործընթացների պաշտպանման և իշխանության փոփոխության նպատակով»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։