«Մեր ձևով» ժողովրդական շարժումն ընդգծում է՝ Ադրբեջանի հետ «խաղաղություն» քարոզող Փաշինյանը պաշտպանական բյուջեն կրճատում է, Ալիևը՝ ճիշտ հակառակը՝ պաշտպանական բյուջեն ավելացնում։ Այնինչ իրական խաղաղության թուլությամբ չեն հասնում։
«Մինչև մեր երկրի վարչապետը կրճատեց պաշտպանական բյուջեն 15%-ով, այսօր պարզվեց, որ Ադրբեջանը ավելացնում է իր պաշտպանական բյուջեն՝ ծախսերի 21 %-ն ուղղելով պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը ՝ ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլար:
Մենք որքան թուլանանք, մեր հարևանները այնքան կուժեղանան։
Ժամանակն է ցույց տալ ուժ, ոչ թե թուլություն:
Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն»,- նշված է «Մեր ձևով» շարժման հրապարակման մեջ ։




