Միայն կիրթ հասարակություն, կիրթ սերունդ ունենալու պարագայում կարող ենք դեմն առնել ստի ու կեղծիքի. Ռուզաննա Ստեփանյան

ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր ուսուցչի օրն է. առաջին հերթին ուսուցչին է վերապահված ճիշտ կրթել սերունդներին, նրանց մեջ սերմանել հայրենիքը, ընտանիքը սիրելու, պահպանելու խորհուրդը։ Բարդ ժամանակներ ենք ապրում, դրանով պայմանավորված բարդ է նաև ուսուցչի աշխատանքը։ Բայց մի բան ակնհայտ է, միայն կիրթ հասարակություն, կիրթ սերունդ ունենալու պարագայում կարող ենք դեմն առնել ստի ու կեղծիքի, և կառուցել հազարավոր հայրենասեր մեր հայորդիների թափած արյանն արժանի երկիր։ Ուրեմն ի գործ, սիրելի ուսուցիչ։
Տոնդ շնորհավոր, ուսուցիչ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։