«Միակն ես, ով թիկնապահների օգնությամբ է մտնում եկեղեցում հավաքված հավատավորների մեջ». Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դու ասում ես, որ դու հավատավոր ժողովրդից մեկն ես, բայց միակն ես, ով թիկնապահների և ուժայինների օգնությամբ է մտնում եկեղեցում հավաքված հավատավորների մեջ:
Դու ասում ես, որ քո կռիվը եկեղեցու դեմ քաղաքական չի, բայց եկեղեցիում մի կողմում նշխարք են բաժանում, իսկ մյուս կողմում դու բաժանում ես քո քաղաքական ընտրական սիմվոլ հանդիսացող Հայաստանի քարտեզանման մի «բռոշկա»:

Դու հուղարկավորությունն էլ ես պատրաստ ընդհատես ու հանգուցյալին հիշելու արանքում խոսես ասֆալտապատման մասին, որովհետև առաջ հանգուցյալին գերեզմաներ հասցնում էին 3 ժամում, իսկ հիմա 15 րոպեում: Իսկ շուտ թաղված հանգուցյալը նշանակում է մի փոքր ավելի շուտ քելեխի արարողություն: Իսկ քելեխը դա նաև խաշված «կառտոշկա» է, իսկ «կառտոշկան» դա կոնտենտ է: Իսկ եթե կա կոնտենտ, ապա էլ ի՞նչ հանգուցյալ: Ծափ տվեք, արա»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։