Մի տրվեք մանիպուլացիաներին, թե բացառապես մեր բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում․ Երևանի փոխքաղաքապետ Փամբուխչյան

Շատ է խոսվում Երևանում ասֆալտի անորակության մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

«Հարկ եմ համարում նշել, որ նախորդ տարի մեր կողմից իրականացվել է միջին նորոգում Վաղարշյան, էրեբունի փողոցներում և Գայի պողոտայում, ինչպես նաև 200 հզ քմ տեղային լուծումներով ասֆալտապատումներ են իրականացվել/որոնք էապես տարբերվում են մգությամբ:

Արդեն 2 օր է Շինբարեկարգման վարչության հետ ուշ գիշերին մոնիթորինգ ենք իրականացնում այն հատվածներում, որտեղ իրականացրել ենք աշխատանքներ և այնտեղ գրեթե չենք հայտնաբերվել վնասված հատված:

Աղցան մեքենան՝ վստահաբար չի կարող ընտրողաբար աղալցում կատարել, որ նորը չվնասվի:

Մի տրվեք մանիպուլացիաներին, թե բացառապես մեր բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում:
Իհարկե, անկախ ամեն ինչից՝ հետևողական ենք լինելու, որ բոլոր խնդիրները լուծումներ ստանան»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։