«Մի քիչ էլ համբերեք»․ Լուկաշենկո

1994 փվականից Բելառուսի նախագահ հանդիսացող Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «փոքր-ինչ երկար է մնացել» իշխանության ղեկին, որպեսզի փորձառու մարդիկ կարողանան ղեկավարել երկիրը, հաղորդում է «Առաջին լրատվական» հեռուստաալիքը։

«Ինչպես խոստացել էի, իշխանության է բերվել նոր սերունդ։ Ես փոքր-ինչ երկար մնացի, բայց համբերատար եղեք, չէ՞ որ պետք է լինեն փորձառու փոխարինողներ», — ասել է նախագահը։

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը կզբաղվի «սեփական հարցերով», կառավարությունը կլուծի տնտեսական խնդիրները, իսկ նախագահի աշխատակազմը պետք է զբաղվի դիվանագիտությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ «այս մեքենան կաշխատի առանց խափանումների»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։