«Մի ամբողջ քաղաքային իշխանություն չի կարողանում լուծել ծառերի խնամքի խնդիրը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Ծառերը կանգնած մահանում են և մի ամբողջ քաղաքային իշխանություն չի կարողանում լուծել Կոնսի այգու ծառերի խնամքի խնդիրը։ Երեք քաղաքապետերի օրոք 2022-2025՝ Հրաչյա Սարգսյան, Լևոն Հովհաննեսյան և Տիգտան Ավինյան, անվերջ լսում ենք, որ արդեն կլուծվի հարցը։ Հետաքրքիրն այն է, որ կենդանի ծառերը փողոցների երկայնքով կայծակնային արագությամբ են հնձում։ Նշեմ, որ 2020-2021-ին պուրակը նորմալ վիճակում էր, քաղաքը խնամում էր, քանզի երևանցիներն ու ծառերը մեղավոր չեն, որ քաղաքի կառավարումը բացեր ունի։ Պետրոս Պետոյան, չոր սոսիները երբ հատեն, թող մի մասը մնա պուրակում, խաղահրապարակ ստեղծելու համար շատ լավ նյութ է, ափսոս է ուղղակի այրել։ Նաև բակային տարածքներում կօգտագործեք, դեռ տասնյակ տարիներ կծառայեն երևանցիներին»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։