Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ

Առանձին դաժանությամբ համակուրսեցու սպանության համար ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որը 29 տարի անազատության մեջ մնալուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, կշարունակի մնալ ազատության մեջ։

Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները՝ 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետազատման որոշման դեմ։

Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։ Մհեր ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23- ին։ Նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 10 տարով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։