Մեզ պետք չէ նման պայմաններով․ Լավրով

Խաղաղության համաձայնագրով պետք է ամրագրվեն Ուկրաինայի ապառազմականացումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Խաղաղության համաձայնագրով պետք է ամրագրվեն Ուկրաինայի ապառազմականացումը և դենացիֆիկացիան, Ռուսաստանի դեմ հայցերի հետկանչումը, հակառուսական պատժամիջոցների վերացումը և Արևմուտքում արգելափակված ակտիվների վերադարձը»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Նա շեշտել է՝ հարկավոր է նաև պաշտպանել ռուսալեզու ժողովրդին և նրանց իրավունքները:

Ըստ դիվանագետի՝ Մոսկվան միշտ բաց է եղել ուկրաինական հակամարտության քաղաքական և դիվանագիտական լուծման համար, սակայն խոսքը պետք է լինի երկարատև խաղաղության մասին։

«Մեզ պետք չէ հրադադարը, որը Կիևին և նրա դաշնակիցներին թույլ կտա վերախմբավորել ուժերը և ամրապնդել ռազմական ներուժը»,- հավելել է Լավրովը։

Նաև անհրաժեշտ է միջազգայնորեն ճանաչել տարածքային նոր իրողությունները, Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի մաս դառնալը»,- շեշտել է Լավրովը, հավելելով՝ կարևոր է նաև՝ Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։