«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրել է․
«Եթե ինձ չընտրեք՝ կլինի պատերազմ.
Մեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ: Երեք անգամ մեր ժողովրդին անցկացրել է պատերազմի սարսափի միջով, Եռաբլուրը մեծացրել է մի քանի անգամ, մեր զինվորներին դարձրել է հաշմանդամ: Սա ցինիզմ է և ստորություն:
Իրականում պատերազմը բացառելու համար մեզ պետք է ուժեղ դիվանագիտություն, մրցունակ պետություն և ուժեղ ղեկավար: Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով, չի կարող բերել ուժեղ և կայուն խաղաղություն։ Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղություն, ապահովված մի քանի երաշխավորների կողմից, առանց նվաստացուցիչ զիջումների։
Մի´ հավատացեք, սուտ պնդումներին։ Թույլ մի´ տվեք, որ վախեցնելով մեզ տանեն փակուղի։
Ուժեղ Հայաստան հնարավոր է։ 76 օրից մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։





