«Մեզ ողջունում են էն բանի համար, որ կյանքում իրենք չէին անի»․ Արմեն Աշոտյան

«Ով դրսից ողջունում է մեզ, ողջունում է էն քայլի համար, որ կյանքում ինքը չէր անի։ Օրինակ, տեսա, որ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ, ով ողջունել է։ Սիրելի Հնդկաստանի հարգելի նախարար, դե եթե տենց լավ բան ա, բա Պակիստանի հետ ձեռք ձեռքի տվեք, Ջամու, Քաշմիրից հրաժարվեք, դեմիլիտարիզացվեք, դրեք, օրինակ, Թրամփի կամուրջ։ Կամ Մոլդովայի նախագահը, Մայա Սանդու ջան, որ ողջունում ես, Պրեդնեստրովիան նույն ձևով արա, սաղից հրաժարվի, ասա, որ Մոլդովա չի, Գագաուզիան էլ ճանաչի ու թող բոլորը քո գլուխը շոյեն՝ ոնց Նիկոլինը»,- Իմնեմնիմի փոդքասթի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով եռակողմ հանդիպման արդյունքները ողջունող պետություններին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։