Եկեղեցին հանապազ աղոթում է խաղաղության համար, մեզ Աստվածային խաղաղություն է պետք: Այս մասին լրագրողների հետ ասաց Հայր Ասողիկ աբեղան:
«Մենք երբեմն մոռանում ենք մեր կյանքում, որ մեր ուժերը բավարար չեն մեր կյանքը կառուցելու համար: Բայց եթե մեր ջանքերի հիմքում ունենանք լեռը, որը գոյանում է մարդու կյանքում Աստծո հետ հարաբերությամբ հանապազ աղոթքով, ապա որևէ կյանք չի խորտակվի:
Ահա այս կիրակիի պատգամը մեզ: Չլինենք անիրավ դատավոր, չլինենք մեկը, որը մերժում է Աստծո օգնությունը,-ասաց Հայր Ասողիկը»:





