Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ձեր կարծիքը …
Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել «Ավետիք Իսահակյան» կայարանի։ Խմբակցությունը կարծիքի համար գրություն է ստացել։

Ամենայն հարգանքով գրողի հիշատակին` անձամբ ես կտրականապես ԴԵՄ եմ այդ գաղափարին։

Չի կարելի աղավաղել քաղաքի պատմությունը։ Երիտասարդական թաղամասեր բնորոշ է ունենալ եվրոպական քաղաքներին, որտեղ կենտրոնացած են բուհերը։

Ոչ միայն կայարանը, այլ նաև այդ թաղամասը վաղուց երևանցիների համար “Երիտասարդական” անվանակոչումն է ստացել։

Դա նույնն է, որ մեկի մտքով անցնի փոխել Փարիզի Լատինական թաղամասի անվանումը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։