Մերժում եմ այս օրը, քանի որ ինձ համար սովորական, բան չասող օր է՝ տարվա 365 հիշատակի օրերից մեկը. անգամ այսօր չեմ գնալու եղբորս մոտ․ «Ոսկե Գևի» քույր Սեդա Ջավախյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի «Ոսկե Գևի» քույրը՝ Սեդա Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նրանց համար, ովքեր օրերի կարիք չունեն, որովհետև իրենց գիտակցականն ու հոգին այլ ուղղություն է վերցրել 2020֊ից հետո, այս օրն էլ չի տարբերվում 2020֊ի սեպտեմբերի 27֊ին հաջորդած բոլոր օրերից։
Որովհետև հիշողությունը ընտրովի չէ…
Մերժում եմ այս օրը, քանի որ ինձ համար սովորական, բան չասող օր է՝ տարվա 365 հիշատակի օրերից մեկը։ Անգամ այսօր չեմ գնալու եղբորս մոտ…
Դուք մեզ համար ամեն օրը սգո սարքեցիք, ամեն օրներս լացով պատեցիք…
Չեմ ընդունում ոչ այս օրը հիշատակի օր դարձրածներին, ոչ էլ իրենց սահմանած օրերը։
Ինչ կապ ունի հունվարի 27-ը, գոնե սեպտեմբերի 27լիներ ։
Հուսամ,  մի օր կլինենք մեր հերոս տղերքին արժանի և կունենանք պատշաճ հիշատակի օրեր իրենց անունները ևս մեկ անգամ հիշատակելու…

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։