Search
Close this search box.

Մերկասառույց ճանապարհի պատճառով մի քանի կմ-անոց խցանում է ստեղծվել․ մեքենաների թիվը անցնում է 250-ը

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններից դեպի Տառերի պուրակ տանող ճանապարհահատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 250-ից ավելի տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև բեռնատարներ, միջքաղաքային ավտոբուսներ, «Գազել»-ներ չեն կարողանում առաջ ընթանալ, քանի որ ճանապարհը մշակված չէ մերկասառույցից։ Շատ վարորդներ էլ ավտոմեքենաները կայանել են, դուրս են եկել և շիվար սպասում են, թե երբ ճանշինը կբարեհաճի, որպեսզի ճանապարհը մշակի աղ ու ավազով։

Մոտ 30 թեթև մարդատար և 10 բեռնատար ավոտմեքենաներ մերկասառույցի միջից դուրս են բերել փրկարարները ու պարեկները։