ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով: Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին»,– ասել է նա։





