Մերձավանը նոր վարչական ղեկավար ունի

Մերձավանի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Աշոտ Զոհրաբյանը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը։

«Նա Մերձավանի համայնքապետ՝ վաղուց նշանակված է եղել, Վալոդյա Գրիգորյանն է ընտրվելուց հետո նրան նշանակել վարչական ղեկավար, իսկ երեկ ես նրան վերանշանակել եմ վարչական ղեկավարի պաշտոնում»,-ասել է Ախվերդյանը։

«Նշենք, որ նրանից առաջ Մերձավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Մհեր Ախտոյանը՝ դեռեւս Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար քպական Լյուդվիգ Գյուլնազարյանի որոշմամբ, իսկ հիմա արդեն բնակիչները պահանջում են նրան ընդհանրապես արտաքսել համայնքից։

Մհեր Ախտոյանը ներկայումս Հայաստանում չէ՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից օրեր առաջ նրան օդանավակայանից ճանապարհել է սպանության անմիջական կատարման մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։ Գրիգորյանի շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել նրան, որին համարում են սպանության հնարավոր կազմակերպիչներից մեկը եւ պատասխանատվության ենթարկել։ Նշենք, որ դեպքից հետո բախումներ են տեղի ունեցել Ախտոյանի թիմակիցների, Գրիգորյանի կողմնակիցների միջև», — գրում է լրատվամիջոցը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։