Մերձավանում ավտոմեքենա է այրվել

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղի 36/3 հասցեի դիմաց «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Արշակ Պետրոսյանը նկատել է, որ ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վերջինը կանգնել է, դուրս եկել ավտոմեքենայից, սակայն ավտոմեքենան միանգամից բռնկվել է:

Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են հրդեհի հանգամանքները:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։