Վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները «երաշխավորացավ» են կպել. ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Որ մի քիչ փորձենք հիշենք, դրանից մի երկու շաբաթ առաջ և մի 4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում։ Հիմա էլ ունեն նարատիվներ, այդ թվում նաև Ղարաբաղը հետ բերելու մասին, որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը։ Հիմա նոր բան են մտածել, խաղաղություն՝ երաշխավորված»,-ասաց Միրզոյանը։
Նա նշեց, թե պետք է խոստովանել, որ երաշխավորները հետապնդում են իրենց շահը։
«Միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, իր զինվորների արյունը չի թափում և այլն։ Գիտենք տասնյակներով երաշխավորված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են, խախտվել են նաև երաշխավորների կողմից»։
ԱԳ նախարարի խոսքով՝ խաղաղության ամրությունը ոչ թե երաշխավորներով է, այլ՝ փոխշահավետությամբ։





