«Մեր վարչապետի գալն ինձ համար հատուկ իրադարձություն չէ»․ Ստեփան Ասատրյան

Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամը, 24նյուզ-ի հետ զրույցում անդրադառնալով վաղը սպասվող պատարագին, ասել է․ «Այս վեց տարիների ընթացքում ամեն կիրակի պատարագ եմ մատուցել ոչ միայն Հովհաննավանքում։ Ինձ համար բոլոր կիրակիները սուրբ ու նվիրական են ու առաջիկա կիրակին իր սրբությամբ ոչ մի բանով չի տարբերվում մնացած կիրակիներից։ Հովհաննավանքը բավականին հայտնի վանք է, ու այս ընթացքում բազմաթիվ հավատացյալների եմ տեսել այստեղ, աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի ու ինձ համար զարմանալի չէ այստեղ տեսնել որևէ մեկ անձնավորության, որի ներկայությունը կարող է անակնկալի բերել։ Այնպես որ, մեր վարչապետի գալը ևս ինձ համար հատուկ նշանավոր ինչ-որ իրադարձություն չէ այս իմաստով։ Ուրախ եմ, որ մասնակցում է պատարագին»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։