«Մեր տարածքների մոտ 20%-ն օկուպացված է ՌԴ-ի կողմից»․ Կոբախիձե

Վրաստանը հավատարիմ է Ռուսաստանի հետ հարաբերություններում պրագմատիկ և խաղաղ տեսլականին՝ չնայած նրան, որ այդ երկիրն օկուպացրել է իր տարածքները։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրաքլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումին։

«Մեր տարածքների մոտ 20%-ն օկուպացված է Ռուսաստանի կողմից, և նույնիսկ այս պայմաններում մենք հետևում ենք խաղաղ և պրագմատիկ տեսլականին։ Մենք չունենք դիվանագիտական ​​հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ վարում ենք ակտիվ տնտեսական քաղաքականություն», հայտնել է Կոբախիձեն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։