«Մեր ձեւով» շարժման համակարգող, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն արձագանքել է Կաթողիկոսին գահընկեց անելու վերաբերյալ Փաշինյանի եւ նրան աջակցող եպիսկոպոսների ընդունած հայտարարությանը։
«Մեր Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը և հակադրվել Եկեղեցուն։
Ամենահեգնականը այն է որ նա անում է դա Սամվել Կարապետյանի Հայաստանին նվիրած տնից, ուր չգիտեմ ինչ խղճով շարունակում է ապրել:
Մեր Երկրին պետք է վերադարձնենք միասնությունն ու ամրապնդենք մեր ավանդույթների հանդեպ հարգանքը:(ոչ միայն խոսքով)»,– գրել է Նարեկ Կարապետյանը։




