«Մեր քաղաքների դեմ միայն այս գիշեր կիրառվել է ավելի քան 300 գրոհային ԱԹՍ և 30 հրթիռ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հուլիսի 19-ի գիշերն Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 գրոհային անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի ավելի քան 30 հրթիռ։

«Այսօր երեկոյան մեր զինվորները տարբեր ստորաբաժանումներից հետ են մղել ռուսական ևս մեկ հարձակում։ Մեր քաղաքների դեմ օգտագործվել է ավելի քան 300 գրոհային անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի ավելի քան 30 հրթիռ։ Թիրախների ոչնչացումը ներկայում շարունակվում է. օդում դեռևս անօդաչու թռչող սարքեր կան»,- գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցերում։

Նրա խոսքով՝ Դոնեցկի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Սումիի, Խերսոնի, Վոլինի, Զապորոժիեի, Նիկոլաևի, Օդեսայի և Ժիտոմիրի մարզերը տուժել են ռուսական զանգվածային հարվածի հետևանքով։ Զելենսկին ասել է, որ Սումիում ռուս օկուպանտները վնասել են կարևորագույն ենթակառուցվածքները, ինչի հետևանքով մի քանի հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ռուսաստանի Դաշնությունը նաև համատեղ հարձակում է սկսել Շոստկայի վրա։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Օդեսայում ռուսական հրետակոծության հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Բացի այդ, Պավլոգրադում ռուսական բանակը վնասել է բնակելի շենք և կարևոր ենթակառուցվածքներ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։