Մեր պատմության ամենավատ օրերն ենք ապրում, հրապարակային հայտարարում եմ՝ Թալինի քաղաքապետը պատասխան է տալու հոգևորականներին հայհոյելու համար. Տեր Մանուկ

Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը ողջ հայ ազգի համար պարտություն է համարում։

«Դա ժողովրդին իրար դեմ հանելու, իրար խփելու, հարվածելու, մեր հազարամյա սրբության, մեր սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ արշավ էր, որն ամբողջ ազգի համար պարտություն էր»,- Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Տեր Մանուկը։

Վեհափառ Հայրապետն այդ օրը օրհնում էր բոլորին, օրհնում՝ անգամ իրեն հայհոյողներին։

«Պատկերացրեք պահ, մենք ծնող ենք, ընտանիքից ներս մեր զավակները երկփեղկվել են, մեր ընտանիքի մի մասը մի մասին սկսի հայհոյել, կռիվ ու պատերազմ լինի ամբողջ օրը, ի՞նչ որոշում պետք է կայացնի հայրը, պետք է մեկի կողմը բռնի, մյուսին անտեսի՞, մյուսին վատաբանի, մյուսին քաջալերի՞, իհարկե ո՛չ։ Սա Ամենայն Հայոց Հայրապետի համար սարսափելի է, նա սրտացավ է, որովհետև բոլորն անխտիր իր զավակներն են»,- նշեց Տեր Հայրը։

Չնայած հավատավոր ժողովուրդը համարում է, որ այդ օրը եկեղեցուն դեմ դուրս եկածներին հաղթեցին իրենց աղոթքով ու Վեհափառի կողքին լինելով, այնուամենայնիվ, Տեր Մանուկը համաձայն չէ, որ դա անվանում են հաղթանակ։

«Մեղմ ասած, շատ վատ կլինի, որ որևէ մեկը դա հաղթանակ բնորոշի, մեր հավատացյալների մի մասի այնտեղ լինելը, իհարկե, ամենքիս համար մխիթարություն էր, որ մեր ժողովուրդը եկել էր, Վեհափառին ու Մայր Աթոռը փորձում էր պաշտպանել, բայց մենք մեր պատմության ամենավատ օրերն ենք ապրում, երանի այս ծանր ապրումներն ու զգացողությունները երբեք չկրկնվեն։ Թող սթափվի մեր ժողովուրդը, իրապես, ամոթալի է, մենք մոռանում ենք, որ Աստծո առաջ պետք է պատասխան տանք մեր արարքի համար։

Թալինի քաղաքապետը, որ հոգևորականներին էր հայհոյում, դեռ պատասխան է տալու իր հայհոյանքի համար, ես հրապարակային հայտարարում եմ, որ Տավրոս Սափեյանը հրապարակային պատասխան է տալու իր հայհոյանքների համար, Արածագոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին ուղղակի խնդրում ու հորդորում եմ, Հայաստանի վարչապետին եմ խոսքս ուղղում՝ քաշեք դրա կապերը, այդ հայհոյողներին մի բերեք առաջին գիծ, ինքներդ ձեզ եք խայտառակում։ Դուք, բառիս բուն իմաստով, փողոցայիններ եք բերել եկեղեցի, ամո՛թ, հազա՛ր ամոթ, բյո՛ւր ամոթ։ Կրկնում եմ՝ Թալինի համայնքապետը հոգևորականներին հայհոյելու համար պատասխան է տալու՝ անկախ նրանից՝ ինքը կլինի իր պաշտոնին, թե՝ չէ, մի օր երես առ երես հանդիպելու ենք, ամո՛թ իրեն, իրապես ամոթ»,- ընդգծեց Տեր Մանուկը։

Տեր Հայրը վստահ է՝ ողջ հայ ազգն է գիտակցել, որ եկեղեցու դեմ այս արշավը թշնամական ծրագիր է, որի հետևում կանգնած է Թուրքիան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։