Մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան՝ դու, տիրադավը դարձել է քո անվան բաղադրիչը․ Տեր Զարեհ

Ժողովրդական խոսքն ասում է` խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես, ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

«Կարևորը՝ ճիշտ պահին լռել իմանաս։ Գիտեմ, որ տեսախցիկներ շատ ես սիրում, քանի որ ժամանակին մեզ խնդրում էիր, որ քո նյութերը տարածենք և երբեմն խնդրում էիր տարբեր մարդկանց հետ հանդիպումներ կազմակերպենք։

Քեզ մի հարց, բայց անկեղծ պատասխանիր, որ մենակ ես մնում, չնայած հիմա այլևս մենակ չես կարող մնալ։ Նա միշտ իր մարդկանց քո կողքին կպահի՝ իբրև քո անվտանգությունը պաշտպանելու համար, բայց իրականում քեզ հսկելու համար են նրանք, որ հանկարծ չփոշմանես ու հետ կանգնես դավաճանական ուղուց։ Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան՝ դու։ Քեզ ճանաչող մարդը համաձայն կլինի հետս, եթե ասեմ, որ սեփական ստվերիցդ էլ ես վախենում, լույսդ վառ պահիր, որ կարողանաս քնել։ Ինքն էր ասել, որ ասես, թե իբրև…

Մի նեղվիր, երբ տիրադավ կամ դավաճան կասեն, դա այլևս քո անվան անբաժան բաղադրիչն է դարձել, կամաց-կամաց սովորիր, անգամ շիրմաքարիդ է դաջվելու։

Եթե երկու բառով քեզ նկարագրելու լինեմ, կասեմ մարդատյաց տիրադավ։ Կոլոտ բարև, կողքից երկու ստեղն կա միաժանակ սեղմիր, սքրին կլինի, ապրե՛ս»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։