«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է

Երկու ամսով կալանավորվել է փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի ծառայությունը։
Որոշումն այսօր կայացրել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ:
Նշենք, որ նույն դատարանն այսօր 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել նաև Գյումրու ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանի համար, որը Գյումրու կալանավորված համայնքապետի` Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին, այդ թվում` իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 37 անձ է ձերբակալվել։ Նրանցից 29-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։ ՔԿ–ն հայտնեց նաև, որ 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։