Արմեն Մելիքբեկյանի` ՀՖՖնախագահի պաշտոնում մնալու ամեն օրը նոր խնդիրներ է ծնում հայկական ֆուտբոլի համար։ Այս հայտարարությունն արել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը։
Ակումբի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որում որում երևում է` Հայաստանի ազգային հավաքականի և Ֆարերյան կղզիների երեկվա հանդիպման ժամանակ մարզադաշտում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են եղել։
«Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ»,– հայտարարել է «Շիրակը»։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆան ակումբները՝ FAF-ը և Red Eagles-ը, Ազգերի լիգայի խաղից առաջ և խաղից հետո համատեղ երթ են անցկացրին` պահանջելով Մելիքբեկյանի հրաժարականը։