«Մեր երկրում 2 բան է արագ ստացվում` մեքենա վարելն ու սնվելը»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում բոլորն արագության հետ կապված խնդիր ունեն։

«Մենք երկու բան ենք արագ անում՝ մեկ ավտո քշելն է, մեկ էլ ճաշի սեղանի շուրջ ենք մեծ արագություն բացում, մնացած ամեն ինչը դանդաղ է»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Վարչապետն ասաց, թե չի եղել դեպք, որ զինվորական ծառայության հետ կապված որևէ տեղ գնա ու իր աչքը չծակի, որ դանդաղ են շարժվում։
«Մենք էլ, որպես կառավարություն, դանդաղ ենք շարժվում»,- խոսոտվանեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ արագությունը պրոֆեսիոնալիզմի մաս է։
«Մենք ժամանակակից աշխարհից հետ ենք մնում, որովհետև դանդաղ ենք, մեզ վազքն էլ, քայլքն էլ, ամեն ինչն էլ դանդաղ է»,- ասաց վարչապետը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։