Համեմատ նախորդ տարվա սակագների՝ այս տարի որևէ թանկացում չի նախատեսվում։ Այս մասին Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով կարմիր գծերի սակագների վերաբերյալ դժգոհություններին։
«Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք կարտահայտենք վերաքննիչ բողոքում, իմաստ չկա, որ հանրային կերպով անդրադառնամ ու ասեմ, որ դատարանը որևէ հարցում սխալվել է։
Դատարանը մերժել է գումարները վերադարձնելու պահանջը։ Իսկ երկրորդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, երբ որ ասում են՝ քանի դեռ կա որոշում, բայց չկա որոշում»,- նշել է նա։