Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և պահպանվում է, այն բազմիցս ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի բանակցային դիրքորոշումները բոլորին լավ հայտնի են։ Ինչ վերաբերում Է Ուկրաինայի շուրջ հակամարտությանը, մեր դիրքորոշումը հետեւողական է, շատ հստակ է, այն բազմիցս ներկայացրել Է նախագահը, այն լավ հասկանալի է բոլորին՝ հաշվի առնելով երկրի վրա առկա իրողությունները», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինն այն մանրամասն ներկայացրել է 2024 թվականի հունիսին՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ ղեկավարության առջև։ Այն ժամանակ Ռուսաստանի ղեկավարը նշել էր չորս պայման, որոնց թվում էին Դոնբասից և Նովոռոսիայից ուկրաինական զինված ուժերի դուրսբերումը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց Կիևի հրաժարվելը: Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, առանց միջուկային կարգավիճակը և Արևմտյան բոլոր պատժամիջոցների վերացումը: