«Մեր առջև կանգնած են ահռելի վտանգներ». Վարդան Օսկանյան

Արդեն իսկ եղած անհաշվելի աղետներից զատ մեր առջև դեռ կանգնած են ահռելի վտանգներ, որոնք ներկա իշխանության անկարողության հետևանքով ավելի են խորացնելու Հայաստանի խոցելիությունը, վստահ է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը

«Ինչ է տեղի ունենում և տեղի ունենալու, եթե չունանենք դիվանագիտական գոնե մինիմալ կարողություններով աժտված իշխանություն: Սահմանազատման քողի տակ կորցնելու ենք լրացուցիչ տարածքներ Հայաստանից, առնվազն` անկլավների տեսքով: Հայաստանի սահմանները փոխվելու են, Սահմանադրությունը փոփոխվելու է թուրքական կողմի պահանջով: Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք արդեն, Մինսկի խումբը լուծարվելու է, ԵՄ դիտորդները հեռանալու են Հայաստանից, բոլոր միջազգային դատարաններից Հայաստանի իրավական պահանջները հետ են քաշվելու, 300 հազար ադրբեջանցի հետ է գալու Հայաստան և ամենավտանգավորը` Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին: Այս ներքին վտանգն ավելի ակնհայտ է դառնում որոշ մարդկանց կողմից Մեղրիի թեմայի շահարկմամբ»,- զգուշացնում է դիվանագետը:

Առավել մանրամասն` տեսանյութում: