Մեր առաջին քայլն է՝ ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում, պետք է ունենանք ստեղծարար տնտեսություն. Նարեկ Կարապետյան

Հայաստանը փոխելու համար մեր առաջին քայլը՝ առաջարկում ենք ստեղծել 300,000 նոր աշխատատեղ Հայաստանում: Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես ստեղծել 300,000 աշխատատեղ Հայաստանում, քաղաքականության հիմքում ընկած է արդյունաբերականացումը: Այս մասին Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Մենք տեսնում ենք 1 հիմնական խնդիր՝ երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա: Հայաստանի շրջաններում գործը այս պահին ամենապահանջված բանն է, դրա պատճառով մարդիկ թողնում են իրենց ընտանիքներն այստեղ ու մեկնում են արտերկիր: Հայաստանը երկար տարիներ զրկվել է իր ստեղծարար պոտենցիալից, մեր երկիրը դարձել է դրսից օգնություն ստացող ու վարկերի հաշվին ապրող երկիր:

Մենք պետք է ունենանք ստեղծարար տնտեսություն, այն է՝ արտադրություններ ու ծառայությունների արտահանում: Մեր երկիրը տարեկան 7 մլրդ դոլարի ներմուծում է անում, երկրի ներմուծման ու արտահանման տարբերությունը 4 մլրդ դոլար է: Հայաստանը տարեկան 4 մլրդ դոլար ավելի է ուղարկում դուրս, քան ստանում է: Այն կոմպենսացնում է կամ պետական պարտքով, կամ դրսից հայերի փոխանցումներով, նշանակում է՝ մենք պարտքով ենք ապրում»,- նշել է նա:

Եզրափակելով աշխատատեղերի մասին իր խոսքը՝ Նարեկ Կարապետյանը մանրամասնեց, որ աշխատատեղերի ստեղծման համար ունեն հստակ ուղղություններ.

«Սկսում ենք պլանավորված քաղաքականություն վարել՝ ներմուծման ուղղությամբ գործարաններ ստեղծել: Թիվ երկրորդ ներմուծումը՝ նավթքամթերքն է, շատերդ գիտեք, որ մենք առաջարկել ենք նավթավերամշակման գործարան Հայաստանում, որը նավթ կբերի՝ մինչև 2 անգամ էժան գներով և կվերամշակի այն մեր երկրում»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։