Մեր ամառը առաջիկա օրերին չի նահանջելու. Սուրենյանը նոր տեղեկություններ է հայտնում

Չնայած օգոստոսը մոտենում է ավարտին, բայց ամառը չի նահանջում։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով առաջիկա օրերին սպասվող եղանակը։

«Առաջիկա հինգ օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանը չի նվազի, օգոստոսի 30-ից սեպտեմբերից 1-ը ջերմաստիճանը կբարձրանա։

Եթե մինչև օգոստոսի 29-ը Արմավիրում, Արագածոտնում, Կոտայիք նախալեռներում, Երևանում երեկոյան ժամերին ունենալու ենք լեռնահովտային քամիներ, օգոստոսի 30-ից դրանք կդադարեն»,- նշել է Սուրենյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։