ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության Պատվարժան դեսպանություն
Ձե՜րդ Գերազանցություն,
Խորը վշտով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարական կազմի շրջանում արտաքին ռազմական հարվածների հետևանքով տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասին։
Որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար` իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի զինված ուժերին, զոհված հրամանատարների և գիտնականների ընտանիքներին և Իրանի բարեկամ ժողովրդին։
Տարածաշրջանում ցանկացած գործողություն, որը տանում է մարդկային կյանքի կորուստների և անջնջելի հետևանքների, խիստ մտահոգիչ է։
Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումով հանգուցալուծումների փորձերը և համոզված ենք, որ խաղաղությունն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը մնում են միակ ճանապարհը կայունության հաստատման համար։
Խոնարհումս հրամանատարների հիշատակին և տոկունություն՝ Իրանի եղբայրական ժողովրդին այս ծանր պահին։
Խորին հարգանքով`
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան