Այս անգամ Երևանի մասով չեմ խոսելու, ներկայացնելու եմ այլ քաղաքաների բնակարանների միջին գնի անհասկանալի աճը: Որպեսզի պատկերացնեք՝ նորաստեղծ ընտանիքները երկարաձգում են իրենց ամուսնությունը միայն այն պատճառով, որ չեն կարողանում ձեռք բերել բնակարան: Պետությունը չի կատարել վերահսկողական աշխատանք: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը:
«Գյումրիում 2018 թվականին 1 քմ բնակարանը արժեր 89.300 դրամ, 2025 թվականի տվյալներով՝ այն աճել է մոտ 214.900 դրամ: Մարդիկ աշխատանքի և այլ սոցիալական խնդիրների պարզ պատճառով չեն կարողանում ձեռք բերել բնակարան և իրենց ամուսնությունը երկարաձգում են, իսկ պետությունը չի վերահսկել այս անհասկանալի գնաճը»,- նշել է նա:
Անդրադառնալով իրենց ծրագրին՝ Շիրազ Մանուկյանցը նշեց. «Մենք առաջարկում ենք 20.000 բնակարաններ, որտեղ գինը բավականաչափ մատչելի կլինի: Պետությունը ինքն իր հերթին պիտի կատարեր որոշակի գործառույթներ, կառուցապատողին տրամադրեր կոյուղին, ջուրը, լույսը և սահմաներ վերին գնի նիշ: Այս պարագայում արդյո՞ք կարող էր նորաստեղծ ընտանիքը ավելի մատչելի կերպով գնել բնակարանը՝ այո, կարող էր:»:
Եզրափակելով իր խոսքը՝ Մանուկյանցը շեշտեց. «Մեր խնդիրը հետևյալն է՝ դեպի ուժեղ Հայաստան գնալու մեր 5 քայլերից մեկն է այն, որ կարողանանք այնպես անել՝ նոր քայլեր անող ընտանիքները ունենան պետության կողմից աջակցվող ճանապարհ»:




