Մենք տեղյակ ենք Հայաստանում ԵՄ առաքելության առիթով Բաքվի արդարացի անհանգստության մասին. ՌԴ ԱԳՆ

Մենք տեղյակ ենք Բաքվի մտահոգությունների մասին, եւ արդարացի մտահոգություններին՝ կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության հետ։ Այս մասին հունիսի 11-ի ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լավ հայտնի է, թե ինչ են անում այսպես կոչված առաքելության աշխատակիցները։

Նրանք լրտեսում են Հայաստանի հարեւան երկրներին։ Իհարկե, նրանք չեն զեկուցում Երեւանին եւ չեն նպաստում տարածաշրջանում որեւէ կայունության։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին, մենք որեւէ ազդանշան չենք ստացել Երեւանից դրա հնարավոր դուրսբերման վերաբերյալ։

Հանրապետության պաշտոնյաները հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան։ Երեւանը հասկանում է, որ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարեւոր տարրն է։

«Կայանի տեղակայումը եւ գործունեությունը կարգավորվում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համապատասխան երկկողմ փաստաթղթերով։ Այս հարցը երբեք ոչ ոքի կողմից չի բարձրացվել Ադրբեջանի հետ մեր փոխգործակցության համատեքստում կամ հարթությունում»,- նշել է Զախարովան։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։