Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ժողովրդին և ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել. Փաշինյան

Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ժողովրդին և ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել: Իհարկե, ես արդեն ասել եմ, որ նոր Սահմանադրություն ընդունելիս կարևոր է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման և հարատևության օրակարգը»,-նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում անկասելի է, անբեկանելի է, անքննելի է և ամեն ինչ պետք է տեղավորել այդ համատեքստում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։