Մենք պետք է սահմանենք երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում. Նարեկ Կարապետյան

Մեր երկրում սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում։ Այս մասին ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիր Մարիո Նավալին տված հարցազրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հարցումները ցույց են տալիս, նրանք տեսնում են, որ մեր կուսակցությունը հաղթելու է ընտրություններում։ Այդ պատճառով մենք տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են ձերբակալել մեր կուսակցության որոշ անդամների, ներառյալ ինձ՝ մեզ թույլ չտալու համար մասնակցել ազատ ընտրություններին և նախընտրական գործընթացներին։

Կուսակցության առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Ես կուսակցության անդամներից մեկն եմ և ղեկավար կազմի ներկայացուցիչ»,–ասել է նա։

Հարցին՝ ի՞նչ մեղադրանքով կարող են ձերբակալել իրենց, Նարեկ Կարապետյանը պպատասխանել է. «Մեղադրանքներն այնքան էլ կարևոր չեն, որովհետև, ինչպես տեսանք, մարդկանց տանում են բանտ, այսինքն՝ գործընթացը երեք-չորս ամիս շարունակվում է, հետո ասում են, որ որևէ մեղադրանք չկա։ Բայց դու արդեն բանտում ես։ Այսինքն՝ նրանք քեզ հեռացնում են քո գործերից, քո առաքելությունից, քո տնից, քո ընտանիքից, բայց դրա համար ոչ ոք որևէ պատասխանատվություն չի կրում։ Սկզբում մեղադրանք ներկայացվում է, հետո այն հանվում է։

Բայց նրանք չեն կարող մեր ամբողջ հասարակությանը, մեր հասարակության մեծ մասին բանտարկել: Մեր ժողովրդի մեծ մասը դեմ է վարչապետի քաղաքականությանը»։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ ընտրությունները Հայաստանում ազատ են. «Մենք կարող ենք ունենալ նախընտրական ճնշումներ, ընդդիմադիր տեղական շատ առաջնորդներ կարող են բանտարկվել, բայց ընտրական շրջանը արդար է, արդար է եղել մինչև այս»։

Հարցին՝ եթե դուք գաք իշխանությանը, վրեժխնդրության չեք դիմի՞, հնչում է պատասխան. «Մենք դա չենք անի։ Սա է իրական քաղաքական գործչի ուժը՝ դա չանել, ստեղծել իրական, երկարաժամկետ, կայուն ժողովրդավարական երկիր՝ այնպիսի ինստիտուտներով, որոնք գործում են անկախ ղեկավարների փոփոխությունից, և ինստիտուտներ, որոնք աշխատում են՝ անկախ նրանից, թե ով է կառավարիչը կամ ով է վարչապետը։

Մենք կարծում ենք, որ եթե դուք անում եք սա, դուք բացում եք մի դուռ, որտեղ վերջ չկա, գիտեք այդպես, ամեն անգամ, ամեն հաջորդ առաջնորդ կբանտարկի նախորդ առաջնորդին:

Եվ մեզ համար շատ կարևոր է սահմանել Հայաստանում երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում։ Մենք պետք է սահմանենք երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում, որովհետև ժողովրդավարության, կայուն ժողովրդավարական պետության համար դա անհրաժեշտ է։ Մեզ պետք է հենց երկու ժամկետի սահմանափակում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։