Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, որ այլևս մարդիկ չահաբեկվեն․ Ալիկ Ալեքսանյան

Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքի ժամանակ կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը իր ելույթում նշել է՝ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն, ովքեր դեմ են եկեղեցու ապականմանը, դեմ են ատելությանը, պառակտմանը։

«Մենք ուզում ենք ոչ թե պարզապես գոյատևել, այլ լիարժեք ապրել, ոչ թե միայն դիմանալ, այլ ծառայել, զարգանալ ու ծաղկել։ Մենք ուզում ենք այդ Հայաստանը, և ես վստահ ասում եմ՝ այդ Հայաստանը հնարավոր է։

Հնարավոր է ուժեղ խաղաղություն՝ ոչ թե հանձնումով ձեռք բերված, այլ արժանապատվությամբ կառուցված։ Հնարավոր է ուժեղ տնտեսություն, որտեղ յուրաքանչյուրի ջանքն ու երազանքը արժեք ունեն։ Հնարավոր է ուժեղ Հայաստան, որտեղ ոչ ոք չի ձերբակալվի իր ձայնը բարձրացնելու համար, որտեղ ոչ ոք չի ահաբեկվի ճշմարտություն ասելու համար, որտեղ ոչ ոք չի կանգնի ընտրության առաջ՝ հայրենիքի և ապագայի միջև։

Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չկործանվի այն երիտասարդի կյանքը, որի միակ «մեղքը» եկեղեցում գտնվելն էր։ Այսօր նա կալանավորված է, և նրա առողջական վիճակը վատթարանում է։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել նրա տեղում։

Պետք է կանգնեցնենք նրան, որպեսզի չահաբեկվեն մարդիկ, ինչպես այն արցախցի աղջկան մետրոյում, ով հրաժարվել էր վերցնել կտրտված Հայաստանի քարտեզը։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել հաջորդը։

Պետք է կանգնեցնենք նրան, որպեսզի մարդիկ չձերբակալվեն Ազգային ժողովի առջև իրենց բողոքը բարձրացնելու համար։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել հաջորդ քաղաքացին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։