Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,
Ուղիղ մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Փաշինյանի ռեժիմի կողմից բացահայտ դավաճանության արդյունքում Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց արցախահայության նկատմամբ։ Ավելի քան հարյուր հազար արցախցի ծերեր, կանայք և երեխաներ, վախենալով դաժան խոշտանգումներից, ստիպված եղան թողնել իրենց պապական տներն ու հողը, հարազատ վայրերն ու սրբավայրերը: Միակնթարթում նրանք դարձանփախստականներ, որոնք դատապարտված եղան ապաստան փնտրելու մոտալուտ ձմռանն ընդառաջ: Նրանք, ովքեր մնացին իրենց հայրենիքը պաշտպանելու, չցանկացան կամ չկարողացան հեռանալ, այդ թվում Արցախի Հանրապետության կառավարության անդամները, ովքեր մինչև վերջ կատարեցին իրենց պարտքը, գերեվարվեցին և մինչ օրս տանջվում են ադրբեջանական բանտերում:
Հայաստանի վարչապետը, կատարելով իր կուրատորների, ինչպես նաև Անկարայում ու Բաքվում նոր ընկերների թելադրանքը, աչք փակեց տեղի ունեցածի վրա, մոռացավռազմագերիների մասին և պարզապես ոչինչ չի անում նրանց ազատ արձակելու համար։ Նրա կաբինետը փախստականների հանդեպ կեղծ հոգատարություն է ի ցույց դնում, որոնցից միայն մի քանիսին է իրական օգնություն ցուցաբերում։ Իշխանությունները խաղաղ հեծանվային կենսակերպ են քարոզում՝ թշնամիների կողմից ողորմություն ակնկալելով. տխրահռչակ և ցինիկաբարգովազդվող, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» տեսքով։
Հետևելով Հայաստանում ապօրինաբար իշխանությունը զավթած և ավելի քան հինգ տարի իշխանություն պահող դիլետանտների ու դավաճանների ուղեգծին ՝ մեր երկիրն անխուսափելիորեն հայտնվելու է այն անդունդում, որի եզրին է այսօր: Մեր հայրենիքը փրկելու, Հայաստան պետությունն ու մեր քրիստոնեական հավատքը պահպանելու համար բոլորիս անհրաժեշտ է համախմբվել: Անհրաժեշտ է մեկ անգամ տրված երդմանը հավատարիմ, անձնվիրաբար ծառայած և իրենց քաղաքացիական ու զինվորական պարտքը ազնվորեն կատարող իսկական հայրենասերների շուրջը միավորել բոլոր իրական, այլ ոչ թե «հնազանդ»ընդդիմադիրների ջանքերը։ Միայն միասին կարող ենք փրկել մեր երկիրը, վերականգնել պատմական արդարությունը և հայերի արժանապատիվ ապրելու իրավունքը:
Այս ողբերգական օրը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ, ինչպես նաև նրանք, ովքեր մեղավոր են տեղի ունեցածի համար: Նրանք անխուսափելիորեն կարժանանան հայ ժողովրդի պատմության, խղճի և արհամարհանքի դաժան պատժին։
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք հարգենք արժանի հայորդիների հիշատակը, ովքեր իրենց անգին կյանքը նվիրեցին Հայրենիքի և իրենց ժողովրդի պաշտպանությանը: Մենք պետք է հավասարվենք նրանց, ապրենք այնպես, որ նրանք, ովքեր ընկել են, չամաչեն մեր ՝ ապրողներիս համար։ Մենք ուրիշ հավակնություններ չունենք, բայց անգրագետղեկավարության կորցրածը մենք անպայման վերականգնելու ենք։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան