Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր
Հայ ժողովուրդը մայիսի 28 – ին նշում է Հանրապետության օրը՝ Անկախության և պետական ինքնիշխանության վերականգնման տոնը: Այս օրը մեզ համար ոչ միայն պատմական նշանակություն ունի, այն լի է նաև ազգային ինքնագիտակցության խորը զգացումով։
Հայոց Ազգային խորհուրդը, Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին հռչակեց մեր երկրի անկախությունը: Հայկական պետության վերածննդից դժգոհ՝ Օսմանյան Թուրքիան 1920 թվականի սեպտեմբերին հարձակում գործեց երիտասարդ Հանրապետության վրա։ Պատերազմական երկու ամիսների ընթացքում դաժանաբար սպանվեցին ավելի քան 200 հազար հայ։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օգնությունից հրաժարվելը հանգեցրեց թուրքերի կողմից հայկական տարածքների զգալի մասի օկուպացմանը, որտեղ նրանք շարունակեցին 1915 թվականին սկիզբ առած հայերի ոչնչացման քաղաքականությունը։
Սակայն հայ ժողովուրդը չհաշտվեց այդ իրականության հետ և շարունակեց իր արդար պայքարը։ Ցեղասպանության նոր փուլը հնարավոր եղավ կասեցնել Հայաստանը Խորհրդային Հանրապետություն հռչակելու և 1920թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի հետ կնքված դաշինքի շնորհիվ: Այնուհետև մեր երկիրը ձեռք բերեց իր ինքնուրույնությունը 1991 թվականին։
Պետական մտածողության բացակայությունը, որը վառ կերպով դրսևորվում է վերջին տարիներին, երկիրը կանգնեցրել է կործանման եզրին։ Չըմբռնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, իշխող վարչախմբի ոչ կոմպետենտությունը, պարտվողական քաղաքականությունն ու վախկոտությունը հանգեցրին Արցախի կորստին։ Ավելի քան 120 հազար հայեր, ինչպես 1915 թվականին, ստիպված եղան լքել իրենց նախնիների հողը, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը կրկին անցան հայ ժողովրդի բնաջնջման վաղեմի ծրագրին։ Հայաստանի կառավարության եվրոպացի կուրատորները, ինչպես 1920 թվականին, միայն զուսպ ցավակցություն էին հայտնում։
Հանրապետության իշխանություններն այսօր ոչնչացնում են մեր ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ փոխգործակցության մեխանիզմները՝ ոչ տարածաշրջանային երկրներին հարթակ տրամադրելով Իրանի վրա ճնշում գործադրելու համար, այդպիսով հակազդելով Հարավային Կովկասում ուժերի կայուն հավասարակշռության պահպանմանը։ Սա հղի է նոր պատերազմի վերսկսմամբ՝ մարդկային հսկայական զոհերով։
Պահպանել հայկական պետությունը՝ նշանակում է կասեցնել գործող կառավարության դավաճանական քայլերը՝ ուղղված հայկական ինքնության և նրա ավանդական հիմքերի քայքայմանը։ Ժողովրդի հորինված պատմությունը, որպես կանոն, ապագայում կհանգեցնի մեծ դժբախտությունների և անդառնալի հետևանքների։ Հանուն մեր Հայրենիքի բարօրության այս իշխանությունը պետք է ինքնակամ հեռանա։ Եթե դա տեղի չունենա, հայ ժողովուրդն ինքը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ իր երկիրը պահպանելու ու պաշտպանելու համար։
Կոչ եմ անում ձեզ համախմբվել «Համահայկական ճակատ» շարժման դրոշի ներքո և պաշտպանել մեր Հայաստանը։ Մենք պատասխանատվության կենթարկենք գործող վարչախմբին Հայաստանի Սահմանադրությունը խախտելու համար։ Մենք պատրաստ ենք ստանձնելու պատասխանատվություն մեր երկրի ապագայի համար։
Հանո՜ւն Հայաստանի
Հանու՜ն Ընտանիքի և Ավանդույթների
Հանու՜ն Արդարության
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
Արշակ Կարապետյան