«Մենք ոչնչացրեցինք Իրանի միջուկային ծրագիրը»․ Փենթագոն

ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, ասել է Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Նա մանրամասներ է հայտնել հարվածի մասին։
Փենթագոնի ղեկավարը նշել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են ռմբակոծիչներ։ Նա զգուշացրել է ԱՄՆ-ի վրա Իրանի հնարավոր հարձակումներին պատասխանելու մասին և որ Իրանի վրա հարվածները շաբաթներ շարունակ նախապատրաստվել էին։ «ԱՄՆ-ն չի փնտրում պատերազմ Իրանի հետ։ Իրանի վրա հարվածները նպատակ չեն ունեցել տապալել կառավարությունը»,- ասել է նա։

Փենթագոնից ԱՄՆ-ի «Կեսգիշերային մուրճ» գործողությունը անվանել են «բարդ առաքելություն», որի խնդիրն էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները։ Նշվում է, որ

ԱՄՆ-ն օգտագործել է յոթ B-2 ռմբակոծիչ Իրանին հարվածելու համար։ Իսկ Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտին հարվածելու համար օգտագործվել է երկու տասնյակից ավելի թևավոր հրթիռ։ Հայտնում են նաև, որ օգտագործվել է ընդհանուր առմամբ 75 ճշգրիտ կառավարվող զինամթերք։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։