Search
Close this search box.

Մենք ներթիմային խնդիրներ ունենք․ Անդրանիկ Քոչարյան

«Իհարկե, մենք ներթիմային խնդիրներ ունենք և դրանք լուծում ենք ներթիմային քննարկումների միջավայրում»,- News.am-ին ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ վերջին փակ նիստին ու լուրերին, որ այնտեղ իրեն քննադատության են ենթարկել։

Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է նաև՝ ինքը միշտ է «թիրախավորվել»․

«Ես թե՛ իշխանություն, թե ընդդիմություն եղած ժամանակ միշտ եղել եմ թիրախավորված, որովհետև միշտ եղել եմ կիզակետերում»:

Ներթիմային հրաբերությունների մասին էլ նա ասել է․

«Իհարկե, ժամանակի ընթացքում կուտակվում են խնդիրներ, նաև ներանձնային խնդիրներ, դրանք ինձ համար որոշիչ չեն, ինձ համար կարևորը երկրի կարևորություն է և այն ապահովող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Իսկ թե մենք ներսում իրար ոնց կվերաբերվենք, դրանք լուծելի խնդիրներ են: Փնտրել մութ սենյակում սև կատու, պետք չէ»։