Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է դրան և կտրամադրի անհրաժեշտ օգնություն։
«Մոսկվան ուշադիր հետևում է Ռուսաստանի քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում սպառնում են գրեթե ձերբակալությամբ՝ տարօրինակ պատրվակներով», — ասել է նա ՌԻԱ Նովոստիին։
«Մենք նրան կտրամադրենք անհրաժեշտ օգնություն, որպեսզի նրա բոլոր օրինական իրավունքները հարգվեն»,- հավելել է Զախարովան։