Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, մնացածն արդեն Թուրքիայի դաշտում է, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Վարչապետի օտարերկրյա այցերը հերքում կամ հաստատում է կառավարությունը, սա էլ այդ դեպքն է, ավելացնելու բան չունեմ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելուն, ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նա ավելացրեց՝ եթե որևէ այց հաստատվի, կառավարությունն այդ մասին կհայտնի։
«Փոխարտգործնախարարի այցը Թուրքիա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում է։ Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ, այլ նաև՝ ԱԳՆ-ն, տարբեր նախարարների մակարդակներով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում և սա այդ շրջանակներում է»,-հավելեց նա։
ԱԺ խոսնակը շեշտեց, որ ԱԳՆ-ն այդ հանդիպման վերաբերյալ տվել է տեղեկատվություն և դա բավարար է այս փուլում։
Ռուբինյանը նաև ավելացրեց, որ թուրք գործընկերոջ հետ հանդիպման հաստատված ժամկետ չկա։