Մենք կվերադարձնենք Պանամայի ջրանցքը․ ԱՄՆ նորընտիր նախագահ

Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ը «հիմարաբար» փոխանցել է Պանամային այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հսկայական գումարներ է ծախսել դրա վրա, շինարարության ընթացքում զոհվել է 306 հազար մարդ: Այս մասին հունվարի 20-ի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Սա հիմար նվեր էր, պետք չէր այն նվիրել Պանամային, որը խոստացել էր պահպանել փոխհարաբերությունները մեզ հետ, սակայն խախտել է իր խոստումները:

Մեր համաձայնագիրը լիովին խախտված է, ամերիկյան նավերից գանձվում են բարձր սակագներ, խախտվում են ԱՄՆ ռազմածովային նավատորմի իրավունքները: Միևնույն ժամանակ Չինաստանն է օգտվում Պանամայի ջրանցքից, իսկ մենք Չինաստանին չէ, որ տրամադրել ենք այդ ջրանցքը, և մենք կվերադարձնենք այս ջրանցքը մեզ»,- ավելացրել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։