Մենք կարող ենք հենց հիմա լքել Իրանը, բայց ես ուզում եմ այս գործն ավարտին հասցնել․ միակ մարդը, ով կհաստատի հրադադար, ես եմ․ Թրամփ

Իրանցիները լավ մարտիկներ են, նրանք շատ կոփված ժողովուրդ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Թշնամին այնքան ուժեղ չէ, որքան մեկ ամիս առաջ էր։ Նրանք հիմա ընդհանրապես ուժեղ չեն»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ Թեհրանը Վաշինգտոնին «կարևոր առաջարկ» է արել հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն ԱՄՆ-ն դա բավարար չի համարում։

«Մենք կարող ենք հենց հիմա լքել Իրանը, բայց ես ուզում եմ այս գործն ավարտին հասցնել»։

Թրամփը հերքել է տեղեկությունները, որ քննարկվում է 45-օրյա հրադադար հաստատելու մանրամասները։

«Ո՞վ է խոսում 45 օրվա մասին։ Միակ մարդը, ով կհաստատի հրադադար, ես եմ։ Եվ ես որևէ հրադադար չեմ հաստատել», — հավելել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։