Search
Close this search box.

Մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց մեջ անդրադարձ կա նաև Բաքվում պահվող հայերին. Փաշինյան

Նրանք պահվում են կալանքի տակ՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Բաքվում ապօրինաբար պահվող հայերին:

«Մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին: Արդյո՞ք, այդ թեմաների մեջ կա անդրադարձ գերեվարված անձանց, գերիներին, պատանդներին: Իհարկե, կա, աներկբա կա, անընդհատ կա:

Կա նաև անհետ կորածների մասին, չի կարող չլինել»,- նշել է նա: