Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային և այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Այս մասին 5–րդ ալիքին տված հարցազրույցում նել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Մեղրիով ճանապարհի թեմային։
«Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանը այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում։ Եվ ինքը, այսպես ասենք, բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ»,– նշել է նա։
Դիտարկմանը, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իր կառավարման տարիներին էլ բավական ընդդիմադիր կեցվածք ուներ, երբ խոսում էր քաղաքական թեմաներով, բավականին սուր հայտարարություններ իրեն թույլ էր տալիս անել, Քոչարյանն ասել է. «Կարմիր գծեր կան, որ այս իշխանությունը հատել է հեշտությամբ։ Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունը ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը։ Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը»։
Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ Դատախազությունը այսօր ոչ թե դատաիրավական համակարգի մաս է, ուղղակի քարոզչության մեքենա է ՔՊ-ի համար»։
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ի շուրջ կատարվողին, երկրորդ նախագահը նշել է, որ սա ուղղակի հաշվեհարդար է և միգուցե նպատակը նա է, որ գալիք ընտրությունների ժամանակ ժամանակավոր տնօրեն ունենալ բաշխիչ ցանցերում և օգտագործել այդ համակարգը ընտրական նպատակների համար։
«Ենթադրում եմ՝ կապված որոշակի ընտրական պրոցեսների հետ, կարող են նախաստորագրվող, այսպես ասենք, մի թղթի կտոր տան Հայաստանին՝ ընտրազանգվածի վրա ազդելու համար։ Ամենից խոցելի զանգվածները ամենից շատն են ձայն տվել այս իշխանությանը և իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, մի բան էլ վատ ասել է, այս մարդը իրեն ձայն տված մարդկանց ատում է»,– հայտարարել է նա՝ հավելելով, որ արտաքին աշխարհում չկա որևէ լուրջ մարդ, որը շարունակում է վստահել Նիկոլ Փաշինյանին, սակայն փորձում են և բարեհաջող օգտագործում են նրան։