Մենք չենք ուզում ռեժիմի փոփոխություն Իրանում: Այս մասին հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք չենք ուզում ռեժիմի փոփոխություն Իրանում։ Իրանցիները շատ լավ գործարարներ են, նրանք շատ նավթ ունեն։ Նրանք պարզապես չպետք է միջուկային զենք ունենան»։
Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ն դեմ է Իրանի միջուկային զենքին, բայց չի աջակցում իշխանության ուղղակի փոփոխությանը՝ խուսափելով տարածաշրջանի անկայունացումից։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը սառեցրել է Իրանի միջուկային ծրագիրը, և եթե որևէ մեկը փորձի վերակենդանացնել այն, այդ փորձերը կկանխվեն ուժով։